
Գլխավոր դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետից բռնագանձել 28 անշարժ գույք, շուրջ 2 մլրդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հաղորդում է Դատախազության լրատվական ծառայությունը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ալբերտի Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 28 անշարժ գույք.
- 3 շարժական գույք.
- 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.
- 1 իրավաբանական անձում մասնակցություն.
- 234 միլիոն 156 հազար դրամով ձեռք բերված պարտատոմսերի չմարված մաս.
- 1 միլիարդ 265 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ.
- 709 միլիոն 616 հազար դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար.
- 4 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունք.
- շուրջ 3 միլիոն դրամի ավանդ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել